Վրաստանի Անկախության օրվա առթիվ, ինչպես Սվանեթիում, Աջարիայում, Կախեթիում, Մցխեթայում, այնպես էլ Ջավախքում՝ Վրաստանի ամենամեծ լճի՝ Փարվանայի ափին, այսօր անցկացվել է նորակոչիկների զինվորական երդման արարողություն:

Վրաստանի Անկախության օրվա առթիվ 247 նորակոչիկներ այսօր զինվորական երդում են տվել: Թբիլիսիին զուգահեռ երդման արարողություն է տեղի ունեցել Վրաստանի տարբեր շրջաններում՝ Սվանեթիում՝ Ուշբայի և Թետնուլդիի լանջերին, Աջարիայում՝ Պետրեի ամրոցի մոտ, Կախեթիում՝ Նեկրեսի վանական համալիրի և Սուրբ Մցխեթա քաղաքում, Սամցխե-Ջավախքում՝ Փարվանա լճի ափին։

Պաշտպանության ուժերի հրամանատար գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին զինվորական երդում տալու մասին զեկույցով է հանդես եկել Վրաստանի նախագահ, Պաշտպանության ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սալոմե Զուրաբիշվիլիի առջեւ: