Նինոծմինդայի Սակրեբուլոյի նախագահի տեղակալ Կոնստանդին Վարդանյանը, ով միաժամանակ ղեկավարել է «Փարվանա» ռադիո-հեռուստատեսային ընկերությունը, Նինոծմինդայի տեղական բյուջեից 320.645 լարի է ստացել: Վարդանյանը Սակրեբուլոյի նախագահի տեղակալի պաշտոնում է սկսած 2014 թվականից: «Փարվանա»-ն 7 տարվա ընթացքում ստացած 12 գնումներից 9-ը Նինոծմինդայի քաղաքապետարանի և իր մյուս կազմակերպությունների հետ է կազմել: Վարդանյանի տեղակալի պաշտոնում նշանակվելուց հետո «Փարվանա»-ն Նինոծմինդայի քաղաքապետարանից անվճար ստացել է 273 ք.մ. տարածք:

Կոնստանդին Վարդանյանը 2001 թվականի հունվարի 12-ին, Նինոծմինդայում չորս տեղացիների հետ հիմնել է ռադիո-հեռուստատեսային հեռարձակման «Փարվանա» հասարակական կազմակերպությունը: Սակայն «Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո Նինոծմինդայի տեղական հեռուստաընկերության ղեկավարն ընտրվել է Նինոծմինդայի Սակրեբուլոյի նախագահի տեղակալ: 2013 թվականի գարնանից մինչև 2020-ի մարտ ամիսը Վարդանյանը զբաղեցրել է երկու պաշտոն՝ Փարվանայի տնօրենի և Նինոծմինդայի Սակրեբուլոյի նախագահի տեղակալի պաշտոնը: Այս տարվա մարտի 9-ից Վարդանյանը թողել է հեռուստատեսության ղեկավարի պաշտոնը, որը զբաղեցրել է նրա կինը՝ Ալբինա Վարդանյանը։ Սակայն բոլոր պետական գնումներին հեռուստաընկերությունը մասնակցել է Վարդանյանի ղեկավարության ընթացքում։

«Փարվանայի» մասնակցած տենդեր-մրցույթները և պարզեցված գնումները

Նախքան ինքնակառավարման ոլորտում Վարդանյանի պաշտոն զբաղեցնելը, 2011-2013 թվականներին «Փարվանա» հեռուստատեսությունը Նինոծմինդայի համայնքային կազմակերպությունների հետ ընդհանուր 44,010 լարի արժողությամբ 5 պարզեցված գնումներ է իրականացրել, իսկ 2014-2020 թվականներին 339,745 լարիի 12 պետական ​​գնումների է մասնակցել։ Այդ թվում՝ Նինոծմինդայի քաղաքապետի կողմից հայտարարված 10 տենդեր-մրցույթի (NAT200001044, SPA180009883; SPA180000543; SPA170002202; SPA160000894;), ընդհանուր առմամբ, առանց մրցակցության շահել է 250,000 լարի: Իսկ Նինոծմինդայի քաղաքապետարանի և նրա ենթակայության տակ գործող կազմակերպությունների հետ կնքել է 4 պարզեցված գնում՝ 70,645 լարի ընդհանուր արժեքով:

Նինոծմինդայի քաղաքապետարանը 2014 թվականից պայմանագրեր է կնքել «Փարվանա» հեռուստատեսության հետ՝ հեռուստատեսային ծառայություններ մատուցելու համար: Ըստ այդմ, հեռուստատեսությունը պարտավորվում է ցուցադրել քաղաքապետարանի կողմից իրականացվող նախագծերն ու գործողություններն ամբողջ տարվա ընթացքում: Ոչ տեղական «Radio Nor» ռադիոընկերությանը, որը հեռարձակվում է Նինոծմինդայում 2012 թվականից, ոչ էլ «Jnews» լրատվական գործակալությունը, որը 2014 թվականից ակտիվորեն լուսաբանում է Ջավախքի նորությունները, Նինոծմինդայի քաղաքապետարանից պետական գնումներ երբեք չեն ստացել, այն ժամանակ, երբ օրինակ նույն տարածաշրջանում, Բորժոմիի քաղաքապետարանում տեղեկատվական ծառայությունների համար տրամադրված գումարը բախշվել է ինչպես տեղական հեռուստատեսությունում, այնպես էլ ինտերնետում և թերթերում։

«Փարվանան» 2014-2016 թվականներին, Հանրային հեռուստաընկերության կողմից հայտարարված 3 մրցույթն էլ հաղթել է, որի ընդհանուր արժեքը 19,100 լարի է կազմել:

«Փարվանայի» պետական գնումները 2014-2020 թվականներին

tver

Պայմանագրեր

Սակրեբուլոյի նախագահի տեղակալը Հանրային հեռուստաընկերության հետ պայմանագրեր (SPA140004661; SPA140027250; SPA160002005) հենց ինքն է կնքել` որպես «Փարվանայի» տնօրեն:

Ինչ վերաբերում է Նինոծմինդայի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրերին, ապա այդ պայմանագրերում հեռուստատեսության տնօրենը Կոնստանտին Վարդանայանի կինը՝ Ալբինա Վարդանյանն է։ Այդ թվում՝ ուղիղ գնումներից փաստաթղթերից մեկը, որի արժեքը 35,000 լարի է կազմել, ստորագրել է Կոնստանտին Վարդանյանի ղեկավարը՝ Սակրեբուլոյի նախագահ Սումբատ Կյուրեղյանը։

Կոնստանտին Վարդանյանի կինը՝ Ալբինա Վարդանյանը, Նինոծմինդայում «Փարվանա TV» ՍՊԸ-ն հիմնել է 2015 թվականի հունիսի 22-ին, ընկերության տնօրենն ու 100% բաժնետեր ինքն է հանդիսանում։ Սակայն այս ՍՊԸ-ն երբեք չի մասնակցել պետական ​​գնումների: Պարզվում է, որ Նինոծմինդաի Սակրեբուլոյի նախագահի տեղակալ Կոնստանդին Վարդանյանը ստանում է պետական ​​գնումներ իր «Փարվանայից» (ՓԲԸ 236686412), իսկ պայմանագրերը ստորագրում է մեկ այլ «Փարվանա» ՍՊԸ-ն ընկերության տնօրենը (ՓԲԸ 436684134):

Վարդանյանի ընկերությունը վեց տարի անվճար գործում է Նինոծմինդայի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող Ազատության N37 հասցեի 273 քմ տարածքում, որտեղ հեռուստատեսությունը տեղափոխվել 2015 թվականի փետրվար ամսին։

Կոնստանդին Վարդանյանը 2013 թվականից որևէ գույքային հայտարարագրերում չի նշել՝ ոչ իր, ոչ էլ կնոջ վրա գրանցված «Փարվանայի» մասին։ Այսպիսով, խախտվում է հասարակական հաստատությունում հետաքրքրությունների անհամատեղելիությունը և «Կոռուպցիայի մասին» Վրաստանի օրենքի 15-րդ հոդվածի «կ» կետը:

«Միջազգային թափանցիկություն՝ Վրաստանը» կոչ է անում պետական ​​անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալությանը և գլխավոր դատախազությանն՝ ուսումնասիրել «Փարվանա» հեռուստառադիոընկերության յուրաքանչյուր պետական ​​գնում՝ որոշելու, թե արդյո՞ք այդ գնումները հայտարարվել են նրաց համար ցանկալի պայմաններում և արդյո՞ք կան կոռուպցիայի նշաններ: Ինչպես նաև, կոչ ենք անում նաև հանրային ծառայության բյուրոյին ուսումնասիրել Կոնստանդին Վարդանյանի գույքային հայտարարագրերը և օրենքի խախտման դեպքերի բացահայտման դեպքում համապատասախան արձագանք տալ։