Եվրամիությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ միասին սկսել է Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Վրաստանի ԶԼՄ-ների մոնիտորինգի նոր փուլ:

Մոնիտորինգը կիրականացվի 2016 թ. մայիսից մինչև նոյեմբեր: Այս մասին ասվում է Վրաստանի ԵՄ պատվիրակության տարածած տեղեկատվության մեջ: Վրաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցչության զեկույցի համաձայն, կվերլուծվեն 46 ազգային և տեղական ԶԼՄ-ների օպերատորները (հեռուստաընկերությունները, ռադիոն, տպագիր և առցանց ԶԼՄ-ները), ինչպես նաև կանցկացվի մանրամասն վերլուծություն առարկայի հանդեպ անկողմնակալությանը և հավասարակշռված լուսաբանմանը ընտրական շրջանի ընթացքում:

«Մոնիտորինգը կանցկացնի վրացական ոչ պետական կազմակերպությունների թիմը, այդ թվում` Վրաստանի լրագրողական էթիկայի Կանոնադրությունը, Ինտերնյուս–Վրաստանը և Քաղաքացիական զարգացման ինստիտուտը: Իսկ բոլոր համապատասխան զեկույցները, կարելի է տեսնել առցանց կայք` http://www.mediamonitor.ge/ge/- ում, – ասված է հայտարարության մեջ: Պետք է նշել, որ Խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2016 թ.-ի հոկտեմբերի 8-ին:

Էդիտա Բադասյան