Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, տեղի կունենա Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի դատավարությունը, Վրաստանի պետական սահմանը ապօրինի հատելու գործով։
Դատական նիստը կսկսվի Թբիլիսիի քաղաքային դատարանում, ժամը 12:00-ին:
Միխայիլ Սաակաշվիլին ներկա կլինի դատական նիստին, թե ոչ, կախված է նրա առողջական վիճակից։
Հիշեցնենք, որ Վրաստանի ՆԳՆ-ն Վրաստանի պետական սահմանն ապօրինի հատելու փաստի առթիվ հետաքննությունը սկսել էր հոկտեմբերի 1-ից: Այդ գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս 4 անձի՝ Էլգուջա Ծոմային, Զուրաբին և Շալվա Ցոցորիային և Գեորգի Նարիմանիձեին: