Այսօր, մարտի 27-ին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի իր գործընկերոջ՝ Նիկոլ Փաշինյանի հետ: Կողմերը տեղեկություններ են փոխանակել կորոնավարակի համաճարակի հետ կապված իրավիճակի և Վերին Լարսով անխափան բեռնափոխադրումների վերաբերյալ:

Երկու երկրների վարչապետները տեղեկություններ են փոխանակել իրենց երկրներում COVID-19 համաճարակի հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Հայաստանի կառավարության պաշտոնական կայքը:

Քննարկվել են Վրաստանի տարածքով հայկական ապրանքների տարանցիկ փոխադրմանն առնչվող հարցեր: Հատուկ միջոցներ են ձեռնարկվում Լարսի մաքսակետով անխափան բեռնափոխադրումներ ապահովելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Գախարիան կշարունակեն կանոնավոր շփումները` հետագա խնդիրներին արագորեն արձագանքելու համար: