Վրաստանում կա իշխանության կենտրոնացման ծայրահեղ բարձր մակարդակ, իշխող կուսակցությունը փաստացի իրականացնում է լիակատար վերահսկողություն պետական ​​ինստիտուտների մեծ մասի վրա, այս մասին ասվում է «Վրաստանի հակակոռուպցիոն ազգային համակարգի գնահատում» ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է «Transparency International – Georgia»-ի կողմից:

Ուսումնասիրության համաձայն՝ երկրի հիմնական խնդիրներից մեկը ոչ ֆորմալ ազդեցությունն է կառավարության գործունեության վրա, ինչպես նաև ԶԼՄ-ների և բիզնեսի վրա աճող ճնշումը:

«Երկրի կարևորագույն ​​ինստիտուտների մեծ մասը ներկայումս ի վիճակի չեն պատշաճ կերպով կատարել իրենց գործառույթները` ժողովրդավարական կառավարման ապահովման և կաշառակերության կանխարգելման առումով: Կազմակերպության կողմից իրականացված ուսումնասիրության շրջանակներում, գնահատված 12 ​​ինստիտուտներից միայն երեքն ունեն բարձր կամ բարձրին մոտ գնահատական​ ​`հանրային պաշտպանը (80.5), Պետական ​​աուդիտի գրասենյակը (73.5) և Ընտրական վարչությունը (68)»։

«Ուսումնասիրության մեջ զետեղված կարևորագույն խնդիրներից են՝ իշխանության կենտրոնացման ծայրահեղ բարձր մակարդակը և իշխող կուսակցության գրեթե լիակատար վերահսկողությունը պետական ​​ինստիտուտների մեծ մասի վրա, ոչ ֆորմալ ազդեցությունը կառավարության գործունեության վրա, խորհրդարանի և դատական ​​համակարգի անկախության բացակայությունը, ինչը նվազեցնում է կառավարության և իրավապահ մարմինների գործունեությունը արդյունավետ վերահսկելու նրանց կարողությունը, քաղաքական մրցակցության թուլությունը, որը հիմնված է իշխող կուսակցության ռեսուրսների արտոնյալ հասանելիության վրա, ինչպես նաև պետական ​​աուդիտի ծառայության և իրավապահ մարմինների անկարողությունը՝ արդյունավետորեն արձագանքելու ընտրությունների ֆինանսավորման համար կարգավորող չափանիշների խախտումներին և ընտրողներին կաշառելու դեպքերին, իշխանությունների աճող ճնշումը լրատվամիջոցների և բիզնեսի վրա, պետական ​​պաշտոնյաների հարձակումները Հանրային պաշտպանի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների վրա», – նշվում է կազմակերպության ուսումնասիրության մեջ:

Նյութը՝ interpressnews.ge-ից