Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան ընդգծել է, որ Վրաստանը մնում է խաղաղ և հյուրընկալ երկիր: Նա այս հայտարարությունն արել է Թբիլիսիում Ավստրալիայի քաղաքացու աղմկահարույց սպանության կապակցությամբ:

«Ինչ վերաբերում է առանձին քրեական գործին, Վրաստանն ինչպես կար հյուրընկալ, խաղաղ երկիր, այդպիսին էլ մնում է, զբոսաշրջիկները հենց այսպես են ընկալում մեզ: Որոշ ողբերգական դեպքեր, հնարավոր չէ բացառել ոչ միայն Վրաստանում, այլև դրանք ժամանակ առ ժամանակ հանդիպում են եվրոպական բոլոր մայրաքաղաքներում: Գլխավորն այն է, որ պետք է ժամանակին արձագանքել նման դեպքերին, իհարկե, տեղի ունեցածը խստորեն դատապարտվում է մեր կողմից, քանի որ ոչինչ չպետք է ստվեր գցի մեր հյուրընկալ իմիջի վրա», – ասել է նախարարը:

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ի երեկոյան, մեկ օր առաջ անհետացած Ավստրալիայի քաղաքացուն մահացած էին գտել Թբիլիսիի Մթածմինդա լեռան լանջին՝ սատանայի անիվից ոչ հեռու: Շանայե Բրուքն անհետացել էր զբոսնելու ընթացքում: Նա վերջին անգամ կապի է դուրս եկել ուրբաթ երեկոյան, երբ նրա վրա հարձակվել էին և նա հեռախոսով օգնություն էր խնդրել: Ներքին գործերի նախարարությունը հետաքննությունը վարում է «դիտավորյալ սպանություն» հոդվածով: