Անահիտ Աբաջյանը, ով JNEWS-ի հոդվածների հերոսուհիներից մեկն էր, մահացել է: Նրա երազանքը` Ախալքալաքում սահմանափակ ֆիզիկական կարողություններ ունեցող անձանց համար միջավայրի մատչելիությունը, այդպես էլ չիրականացավ:

29 տարեկան հասակում կյանքից հեռացավ շատ դրական և լավատես մի մարդ: Ակտիվ Անահիտը զբաղվում էր լուսանկարչությամբ, մասնակցում էր գեղեցկության մրցույթներին և 2012-ին նվաճել էր Գեղեցկության թագուհու կոչումը: Նա շախմատ էր խաղում, մասնակցում էր մրցումների և պրոֆեսիոնալ խաղում էր պոկեր: Իր կամքի ուժով հնարավոր էր սարեր շրջել, բայց հիվանդությունը նրան թուլացրեց և անպաշտպան դարձրեց:

Ի հիշատակ Անահիտի … Լավատեսությունը` սահմանափակ պայմաններում

Լավատեսություն սահմանափակ հնարավորություններում