Ֆիլմ Անահիտ Աբաջյանի մասին, ով ցանկանում է ստեղծել կազմակերպություն և աշխատել սահմանափակ հնարավորությունների տեր մարդկանց համար:

Ախալքալաքի շրջանում կան 300 սահմանափակ հնարավորություններով անձինք: Անմատչելի պայմաններում ապրելը, համապատասխան ենթակառուցվածի բացակայությունը, ինչպես նաև ընդհանուր խնդիրներից մեկը` գործազրկությունը, Ախալքալաքում ապրելը սահմանափակ հնարավորություններով անձանց համար շատ ավելի դժվար է դարձնում:

24-ամյա Անահիտը լավատեսորեն է վերաբերվում ապագային: Թեև դժգոհում է, որ չկա ոչ մի զբաղմունք, սակայն միշտ գտնում ինչ-որ հետաքրքրություն: Էությամբ ակտիվ Անահիտը անում է լուսանկարչություն, մասնակցել է գեղեցկության մրցույթի և արժանացել գեղեցկության թագուհու կոչմանը, խաղում է շախմատ, մասնակցում մրցույթների, հանդիպում ընկերներին և պրոֆեսիոնալ կերպով խաղում է պոկեր: Սակայն, ոչ բոլոր սահմանափակ հնարավորություննրով մարդիկ ունեն այդպիսի կամքի ուժ զարգացնել իրենց:

Անահիտը ունի երազանք ունենալ նոր սայլակ, որով նա կկարողանա տեղաշարժվել ինքնուրույն և ստեղծել իր սեփական կազմակերպությունը, որը կզբաղվի Ախալքալաքի շրջանի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով:

Քրիստինե Մարաբյան