Այս տարի Ախալքալաք քաղաքի 5 հանրային դպրոցների թվով 189 շրջանավարտներից 109-ը գրանցվել են Վրաստանի, Ռուսաստանի և Հայաստանի ԲՈՒՀ-եր ընդունվելու համար:

Ամենաշատ՝ 72 շրջանավարտներ գրացվել են Վրաստանում կրթությունը շարունակելու համար, 41-ը՝ Հայաստանում, և 6-ը՝ Ռուսաստանում:

Այսպիսով.

Թիվ 1 հանրային դպրոցն այս տարի ավարտում է 53 շրջանավարտ, որից 28-ը դիմորդներ են։ 18 դիմորդ դիմել են Վրաստանի, 6-ը՝ Հայաստանի, իսկ 4-ն արդեն ընդունվել են Ռուսաստանի ԲՈՒՀ-եր։

Թիվ 2 հանրային դպրոցը այս տարի ունի 39 շրջանավարտ, 23 դիմորդ, որից 18-ը դիմել է Հայաստանի, իսկ 5-ը՝ Վրաստանի ԲՈՒՀ-եր։

Թիվ 3 հանրային դպրոցն ունի 20 շրջանավարտ, որից 17-ը դիմորդներ են, ովքեր գրանցվել են վրացական տարբեր ուսումանական հաստատություններ ընդունվելու համար։

Թիվ 4 հանրային դպրոցն այս տարի ավարտում է 64 աշակերտ։ Բարձրագույն կրթություն ստանալու համար գրանցվել է 43 շրջանավարտ, որից 15-ը՝ Հայաստանի, իսկ 28-ը՝ Վրաստանի համալսարաններ ընդունվելու համար:

Թիվ 5 դպրոցն ավարտում է 13 շրջանավարտ, որից 8-ը դիմորդներ են: 2-ը դիմել են Ռուսաստանի, 2-ը՝ Հայաստանի, 4-ը՝ Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար։

Ընդհանուր այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետում դպրոցն ավարտում է 610 աշակերտ, որից 189 քաղաքի, իսկ 421 գյուղերի հանրային դպրոցներում։

Գայանե Ակոջյան