Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի շենքում, կանանց համար անցկացվեց տեղեկատվական թրեյնինգ՝ «Ընտանեկան և վերարտադրողական առողջության պլանավորում» թեմայով:
Այսօր՝ հունիսի 27-ին, «Թանադգոմա» կազմակերպության ներկայացուցիչ Քեթևան Ջելիձեն և «Վրաստանի հայերի միություն» հասարակական կազմակերպության նախագահ Մարի Առաքելովան Ախալքալաքի շրջանի կանանց համար անցկացրին, «Ընտանեկան և վերարտադրողական առողջության պլանավորում» թեմայով տեղեկատվական թրեյնինգ: Թրեյնինգի նպատակն էր բարձրացնել կանանց իրազեկությունն ու տեղեկացվածությունը այս թեմայի վերաբերյալ:
Թրեյնինգն իրականացվել է պետական ծրագրի շրջանակներում: Նախագիծը իրականացվում է 2019 թվականից և կտևի մինչև 2021 թվականը: Նման տեղեկատվական թրեյնինգներ անցկացվել են Նինոծմինդայում և Ախալցիխեում:
« Այս թրեյնինգները նախատեսված են քաղաքապետարանի կանանց, կանացի սենյակների և ՀԿ-ների համար, որպեսզի մենք տեղեկատվություն փոխանցենք նրանց, իսկ իրենք՝ իրենց շահառուներին, և այդպիսով կանանց համար այդքան կարևոր տեղեկատվությունը տարածվի», – ասում է «Թանադգոմա» ընկերության ներկայացուցիչ Քեթևան Ջելիձեն:
Նախագիծը ֆինանսավորվում է միջազգային դոնորների, ինչպես նաև մասամբ պետության կողմից: