Վաչիան և Բարալեթ գյուղերի պարի մանկական խմբերը Ախալցիխեում մասնակցեցին «Ռաբաթի գարունը» պարի փառատոնին, որի ժամանակ Վաչիան պարային համույթի ղեկավար Նասլեթ Քեյանը պարգևատրվեց Թբիլիսի քաղաքապետի մեդալով և Վրաստանի պարարվեստի միության «Վրացական պարարվեստի պատվիրակ» պատվոգրով:
Բարալեթ և Վաչիան գյուղերի պարի մանկական խմբերը փառատոնին ներկայացան երկուական պարով: Վերջիններս փառատոնին մասնակցության դիպլոմներ և Վրաստանի պարարվեստի միության կողմից հրավեր ստացան մասնակցելու հուլիս ամսին Քոբուլեթում կայանալիք ամենամյա պարի միջազգային փառատոնին:
«Ռաբաթի գարունը» պարի փառատոնին մասնակցում էին շուրջ 2000 պարողներ Վրաստանի տարբեր շրջաններից:
Վրաստանի պարարվեստի միության նախագահ Ռեզո Ճանիշվիլին «Վրացական պարարվեստի պատվիրակ» պատվոգրով պարգևատրեց Նասլեթ Քեյանին: Վերջինս նաև վրացական պարի զարգացման ու տարածման համար հատուկ մեդալով պարգևատրվեց Թբիլիսիի քաղաքապետի կողմից: