Հայաստանում մայիսի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 8927–ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 251-ով: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ելքով ևս 10 դեպք է գրանցվել, որոնցից 7-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 127 է, այլ պատճառով՝ 48։

Դուրս է գրվել ևս 20 մարդ։ Ընդհանուր առմամբ, առողջացել է 3317 պացիենտ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5435 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել 57 081 թեստավորում:

Ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ մայիսի 29-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակված պացիենտներից 316-ի վիճակը ծանր է, 53-ինը՝ ծայրահեղ ծանր, թոքերի արհեստական օդափոխության սարքերին է միացված 17 պացիենտ: