Վրաստանի կառավարության որոշմամբ Հայաստան կուղղորդվի բժիշկների խումբ, կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարելու համար:
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ որևէ երկիր չի կարող միայնակ հաղթահարել կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը: Նրա խոսքով, Վրաստանը քննարկում է հարևան Հայաստանին օգնելու հարցը և համապատասխան առաջադրանքը տրվել է առողջապահության նախարարությանը:
«Մենք պետք է իրար նկատմամբ ցուցաբերենք փոխադարձ աջակցություն: Ինչպես գիտեք, մեր հարևան երկրներում, վերջին ժամանակաշրջանում բավականին լարվել է իրավիճակը: Անձամբ ես ամեն օր հաղորդակցվում են Հայաստանի վարչապետի հետ, ինչպես նաև առողջապահության, էկոնոմիկայի, արտաքին գործերի նախարարները միմյանց հետ։ Մենք արդեն նույնականացրել ենք, թե ինչ տիպի օգնություն է անհրաժեշտ մեր հարևաններին: Այստեղ փոխադարձ աջակցությունն անչափ կարևոր է: Առողջապահության նախարարությունն արդեն ստացել է առաջադրանք, պատրաստել այն օգնությունը, որը Վրաստանը կարող է ցուցաբերել հարևան Հայաստանին: Ինչպես երևում է, առաջին հերթին դա կլինի բժշկական անձնակազմով օգնություն»,- հայտարարել է Գախարիան:
Հարավային Կովկասում ամենաբարդ իրավիճակը Հայաստանում է: Մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 14 103 դեպք և մահվան 227 դեպք:
Կարդացեք նաև՝
Վրաստանի ՆԳՆ-ն արգելել է բողոքի երթերը Թբիլիսիում մինչև Նոր տարի
21 Դեկտեմբերի, 2025
Մրցանակի է արժանացել «Ալիք Մեդիա»-ի տնօրեն Լիզա Թորոսյանը
11 Դեկտեմբերի, 2025
Վրաստանի ՆԳՆ․ Թմրահանցանքի մեղադրանքով ձերբակալվել է ութ մարդ
30 Նոյեմբերի, 2025
Ամանորյա բարեգործական տոնավաճառին մասնակցել է նաև ՀՀ դեսպանությունը
30 Նոյեմբերի, 2025



