Դիմակը բաց տարածքում չկրելու համար տուգանք է նախատեսվում:
Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլիի խոսքով՝ այն քաղաքացիները, ովքեր բաց տարածքում դիմակ չեն կրի, կտուգանվեն 20 լարիով:
Նրա խոսքով, այս կանոնակարգն ուժի մեջ կմտնի վաղվանից:
«Բաց տարածքում դիմակ կրելը ենթակա է նույն պատժամիջոցների և կարգավորման, որոնք տարածվում են փակ տարածությունների վրա: Խոսքը 20 լարիի չափով տուգանքի մասին է: Հիշեցնենք, որ սա ներկայումս գործող տուգանքի չափն է: Այսօր փակ տարածքում դիմակ կրելը պարտադիր է, մենք պարզապես ընդլայնում ենք այս նորմը, իսկ վաղվանից դիմակ կրելը պարտադիր կդառնա բաց տարածքներում էլ», – ասել է Մայա Ցքիտիշվիլին: