Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 92-ով՝ հասնելով 227 522-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 96-ով և հասել 218 427-ի:
Իրականացվել է 3 554 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 271 171-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 569-ի, ևս 1112 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 3 414 մարդ։