Հայաստանում երեկ կատարվել է 3084 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 42 նոր դեպք: Առողջապահության նախարարության փոխանցմամբ` առողջացածների թիվն ավելացել է 186-ով, գրանցվել է 5 մահվան դեպք:

Մայիսի 29-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222 հազար 555 դեպք, որոնցից 212 հազար 752-ն` առողջացած, 4428-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4294 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1 միլիոն 78 հազար 534 թեստավորում: