Ապրիլի 4-ին և 5-ին, Ախալցիխեի «Ալֆա մարկետ» առևտրի կենտրոնը փակ կլինի ախտահանման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են նահանգապետարանից:

Հանգստյան օրերին Ախալցիխեի ագրարային շուկան փակ կլինի: Երկու օր շարունակ այս շրջանում ախտահանման աշխատանքներ կիրականացվեն: Սահմանափակումներն ընդամենը երկու օր կտևեն, երկուշաբթի օրվանից շուկան կսկսի սովորական ռեժիմով աշխատել:

Անցած շաբաթ, մարտի 30-ին Ախալցիխեի շուկան տուգանվել էր 15 000 լարիով, շուկան մարդաշատ է եղել, չնայած երկրում արտակարգ դրություն է հայտարարված: