Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Ախալքալաք-Ախալցիխե ճանապարհին միմյանց են բախվել «BMW», «Mercedes C class» և «Mercedes E class» մակնիշների ավտոմեքենաները: Տուժածներ չկան:
Վարորդներից մեկի խոսքով՝ երեք մեքենաները միմյանց են բախվել 4-րդ մեքենայի անհաջող մանեւրի պատճառով, որը շարժվում էր դեպի Ախալցիխե: Ինչպես ինքն է պնդում, ավտովթարի արդյունքում ոչ ոք չի տուժել: Մեր դեպքի վայր հասնելուն պես վթարի պատճառ դարձած 4-րդ ավտոմեքենան, ինչպես ասում է մեքենաներից մեկի վարորդը, արդեն այնտեղ չէր:
Ավտովթարի վայրում աշխատում էին ճանապարհային պարեկային ոստիկանույթան ծառայության աշխատակիցները: Նրանք որպես վարչական իրավախախտման համար պատասխանատվություն վթարի մասնակիցներին երթևեկի կանոնները խախտելու համար տուգանել են: