Առաջին համալսարանական կլինիկայի տնօրեն՝ Լեւան Ռատիանին «Նոյ» հաղորդմանը տված ծավալուն հարցազրույցի ժամանակ խոսել է պատվաստումից հետո մահացած բուժքրոջ՝ Մեգի Բաքրաձեի մասին:
«Երբ ստուգեցի, հասկացա, որ մի քանի ժամվա կյանք էր մնացել: Նրա ամուսնուն անգամ տեղեկացրի այդ մասին: Շատ բարդ է ընդունել այս լուրը: Դեռ այն, որ անպայման պետք է տեղեկացնես ընտանիքին, և հետո այն, որ ոչինչ անել չես կարող: Սա ամբողջ երկրի համար ողբերգություն է»,- նշել է Ռատիանին:
Լեւան Ռատանիի համար անհայտ է, թե ով էր մեղավոր Մեգի Բաքրաձեի մահվան մեջ, նա կարծում է, որ դա «ճակատագիր» էր:
Նրա խոսքով՝ ընտանիքը հույս ուներ, որ եթե հիվանդը հասնի իրենց կլինիկա, նա հաստատ ողջ կմնար, երբ նրան կանչեցին շտապօգնության ծառայությունից և ասացին, որ պետք է հիվանդին ընդունի, նա հրաժարվեց:
«Չէի ուզում զգալ այս ցավը, որը երիտասարդ բուժքրոջ մահն էր իմ կլինիկայում»,- ասում է Ռատիանին: