Այսօր, երեկոյան Ախալցիխեում կորոնավարակով վարակված տղամարդու հետ շփում ունեցող անձանց թեստերի արդյունքները բացասական են եկել:
Բակուրիանի հյուրանոցում գտնվող 26 անձի և Ախալցիխեի կարանտինի տարածքում գտնվող 41 անձի թեստի պատասխանները բացասական են, նրանց մոտ կորոնավարակ չի հաստատվել։ Այս պահի դրությամբ «Իմեդի» կլինիկայում սպասում են ևս մի անձի թեստի պատասխանի:
Ընդհանուր առմամբ, վարակակիր տղամարդու հետ շփված 67 անձի թեստերի պատասխանը բացասական է:
Այս մասին հայտնում է tv9news.ge-ն
Այսօր` սեպտեմբերի 19-ին, Լուգարի լաբորատորիա է ուղարկվել լրացուցիչ 12 անձի կենսաբանական նմուշ:
Երկրորդ թեստը նրանցից կվերցնեն սեպտեմբերի 25-ին: Կասկածելի ախտանիշներ ունեցող և վարակակրի հետ սերտ շփում ունեցող մարդիկ կարանտինի տարածքները կլքեն միայն վերջնական թեստերի պատասխանից հետո:
Ըստ համաճարակաբանների՝ հուղարկավորության կամ այլ հրատապ դեպքերի պատճառով, անձին թույլատրվում է երկիր մուտք գործել, իհարկե եթե առաջին թեստի արդյունքում կորոնավարակ չհաստատվի, մեկ պայմանով՝ նա պետք է ստուգում անցնի յուրաքանչյուր երեք օրը մեկ կամ երեք օր անց լքի երկիրը:
Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները այս որոշումը բացատրում են նրանով, որ վարակի դեպքում 72 ժամվա ընթացքում հիվանդությունը վարակիչ չէ: