Ախալցիխեի շրջանային դատարանը ամբաստանյալին մեղավոր ճանաչել է երկու անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ և նրան դատապարտել 16 տարվա ազատազրկման:
Դատախազության կողմից դատարան ներկայացրած ապացույցների համաձայն, 2019 թվականի օգոստոսի 20-ին, Ախալցիխեի քաղաքապետարանի Ռակիսի լեռան ամառային արոտավայրում (Սամցխե-Ջավախքի շրջան), մեղադրյալը դանակով չորս է հարված է հասցրել տուժածներից մեկի կրծքավանդակին, փորձել է նաև դանակով հարվածել երկրորդ զոհի կրծքավանդակին: Մեղադրյալին հաջողվել էր փախչել դեպքի վայրից:
«Իրավապահ մարմինները հանցագործին ձերբակալել են 2019-ի օգոստոսի 21-ին և մեղադրանք են առաջադրել Վրաստանի քրեական օրենսգրքի 19-109-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» ենթակետով (երկու կամ ավելի անձանց սպանության փորձ)», – ասվում է դատախազության հայտարարության մեջ: