Հունիսի 18-ին Ախալցիխեում, Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի երկրորդ մասնաշենքում կկայանա շրջանային քաղաքացիական հասարակության ֆորում։
Ֆորումի նպատակն է տեղական մակարդակով քաղաքացիական հասարակության ամրապնդումն ու բնակչության մշակույթի տարածումը։ Հյուրերին կողջունեն “Քաղաքացիական հասարակության զարգացման նածաձեռնություն” ծրագրի ներկայացուցիչներ Թեմուր Ջալիաշվիլին և Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի ռեկտոր Մակա Բերիձեն։
Ֆորումի շրջանակներում կներկայացվի քսան տեղական կազմակերպություն, որոնք աշխատում են ազգային փոքրամասնությունների պաշտպանության հարցերով, ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության աջակցության համար, սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների ամրապնդման, գենդերային հարցերով և փոքր և միջին բիզնեսի աջակցության համար։ Միջոցառման ընթացքում հյուրերը հնարավորություն կունենան տեղում ծանոթանալ նրանց գործունեության հետ և ստանալ հավելյալ տեղեկություն։
Կխոսվի նաև կամավորության նշանակության մասին։ Այն կներկայացնեն քաղաքացիական հասարակության շրջանային ֆորումի հրավիրված բանախոսներ, ուսուցչի ազգային մրցանակակիր՝ Լադո Ափխազավան և երիտասարդ գրող Թաթուլի Ղվինիանիձեն։
Շրջանային քաղաքացիական հասարակության ֆորումը կազմակերպված է դեմոկրատական մեսխերի միության կողմից, “Քաղաքացիական հասարակության զարգացման նախաձեռնություն” ծրագրի շրջանակներում։
Քաղաքացիական հասարակության զարգացման նախաձեռնություն”-ն իրականացվում է Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի (KAS) կողմից քաղաքացիական հասարակության ինստիտուտի հետ (CSI), խորհրդակցության և ուսուցման կենտրոնի (CTC), Վրաստանի ռազմավարական հետազոտության և աշխատանքի կենտրոնի (EDEC) հետ համագործակցությամբ։ Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոմիությունը, իսկ համաֆինանսավորողը Կոնրադ Ադենաուերի հիմնադրամն է։
Տեղեկությունների համար կարող եք դիմել.
Ջաբա Նաթենաձե
Դեմոկրատ մեսխերի միություն, խորհրդի նախագահ
Հեռախոս; 593 152 434
e-mail: natenadzejaba@gmail.com