Կրթության և գիտության նախարար Թամար Սանիկիձեն հայտարարել է, որ ցանկացած ծախսերը, որոնք ասոցիացվում են կրթության և կրթական գործընթացի հետ, պետության պարտականությունն է և հանրային դպրոցներում գումարի հավաքումը կարող է հանգեցնել դպրոցի աշխատակիցների հեռացմանը:

Թամար Սանիկիձեն հայտնել է իր դժգոհությունը, կապված հանրային դպրոցներում դպրոցի կարիքների համար աշակերտների ծնողներից հավաքվող գումարների մասին փաստից: Նա հայտնել է, որ դպրոցներում արդեն իրականացվում է մոնիտորինգ հետևյալ հարցի հետ կապված, և եթե նման բան կրկնվի այնտեղ, անհրաժեշտ է տեղեկացնել նախարարությանը: Խախտման բացահայտման դեպքում, դպրոցի աշխատակիցը կստանա նախազգուշացում, դիտողություն կամ կհեռացվի աշխատանքից:

Նրա խոսքերով դպրոցի ապահովումը, մտնում է նախարարության պարտականությունների մեջ:
«Այսպիսի բաներ դպրոցում չպետք է կատարվեն: Ցանկացած ծախսերը, ինչը ասոցիացվում են կրթության և կրթական պրոցեսների հետ, առաջնահերթություն են համարվում պետության համար», – հայտարարել է նախարարը:

Նա նաև ավելացրել է, որ եթե դպրոցը ունի լրացուցիչ ֆինանսավորման կարիք, պետք է դիմել կրթության նախարարության հատուկ հանձնաժողովին:

«Ես շատ եմ խնդրում և կոչ եմ անում բոլորին, մեր բոլոր դպրոցներին, թույլ չտալ նման կարգի նախադեպեր դպրոցներում: Եթե կա ինչ-որ նման տեսակի անհրաժեշտություն, նրանք պետք է դիմեն նախարարությանը: Ծնողը պարտավոր չէ լրացուցիչ վճարել ինչ-որ գումար», – հայտարարել է Սանիկիձեն:

Էդիտա Բադասյան