Այսօր, մայիսի 14-ին կառավարության նիստի ժամանակ Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ Իսրայելը կլինի առաջին երկիրը, որտեղից զբոսաշրջիկներ կայցելեն Վրաստան։
Վարչապետ Գիորգի Գախարիայի խոսքով, «անվտանգ կանաչ միջանցքի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել»։ Վերջինս հավելել է, որ Իսրայելից բացի, Վրաստանը բանակցում է նաև Չեխիայի, Ավստրիայի, Լեհաստանի, Մերձբալթյան և հարևան այլ երկրների հետ։
Վարչապետը հայտարարել է նաև, որ մայիսի 18-ից կբացվեն գեղեցկության սրահները, սակայն երկրում կշարունակի գործել պարետային ժամը՝ 21։00-6։00:
Հավելենք, որ արտակարգ դրությունը Վրաստանում գործում է մարտի 21-ից մինչև մինչև մայիսի 22-ը։ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 652 դեպք է գրանցվել, ապաքինվել է 383 մարդ, մահացել՝ 12։