Վրաստանի կրթության և գիտության նախարար Թամար Սանիկիձեի մասնակցությամբ տեղի ունեցավ Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի Ախալքալաքի մասնաշենքի հանրակացարանի հանդիսավոր բացումը:
hamalsaran
Այսօր նշվեց Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի 25-րդ տարեդարձը, համալսարանի 3-րդ մասնաշենքի հանրակացարանի հանդիսավոր բացումը, այսինքն Ախալքալաքի մասնաճյուղը նույնպես մասնակցում էր տարեդարձին:

Հանրակացարանի բացմանը ներկա էին` Վրաստանի կրթության և գիտության նախարար Թամար Սանիկիձեն, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաճուտաձեն, Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի ռեկտոր Մերաբ Բերձեն, Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Վլադիմիր Պապավան, և այլ հյուրեր տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններից:
hamalsarann
Բացմանը մասնակցում էին՝ ինչպես կենտրոնական և տեղական իշխանությունների ներկայացուցիչները, այնպես էլ Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանների տեղական իշխանությունների ներկայացուցիչները:
Հանրակացարանի նոր շինությունը նախատեսված է 120 ուսանողի համար, որի համար պետական բյուջեից ծախսվել է 852 000 լարի:

Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի ռեկտորը կարևորելով այս իրողությունը, շնորհակալություն հայտնեց ԿԳ նախարարությանը և նախարարին, քանի որ համալսարանը ստացել է զարգացման հնարավորություն:

«Սա զգալի գումար է պետության համար, բայց մենք կփորձենք աշխատել ու ստանալ իրական արդյունքներ»,- ասաց Մերաբ Բերիձեն:
obshijitya
Ըստ Թամար Սանիկիձեի հանրակացարանի բացումը մեկն է այն քայլերից, բարձրագույն կրթության բարձր որակի հասնելու համար:

«Այսօր, երբ մենք խոսում ենք լավագույն կրթության և կրթության որակի մասին, անհնար է անել ամեն ինչ Թբիլիսիից, անհրաժեշտ է կայուն կերպով զարգացնել համապատասխան տարածաշրջաններում համապատասխան հաստատություններում, որպեսզի կարողանանք բավարարել բնակչության կարիքները»,- ասաց Սանիկիձեն:

Ելույթ ունեցան նաև մի քանի այլ հյուրեր, ովքեր նշեցին Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի Ախալքալաքի մասնաճյուղի գոյության և զարգացման կարևորության մասին:

Հանդիսավոր արարողությունից հետո բոլոր հյուրերը մեկնեցին Ախալցիխե տոնելու Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի 25-րդ տարեդարձը: