Հասարակություն 31 Մարտի, 2020 • Վրաստանում կորոնավարակի 108 հաստատված դեպք կա, որից 21-ն առողջացել է

Վրաստանում կորոնավարակով ևս հինգ մարդ է վարակվել: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքից:

Համապատասխանաբար, այս պահի դրությամբ Վրաստանում պաշտոնապես 108 վարակակիր կա, որից 21 պացիենտ առողջացել է:

Կարանտինում է գտնվում 4 995 մարդ, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 278 մարդ:

Երեկ վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարեց, որ այսօրվանից երկրի ամբողջ տարածքում կարանտինային ռեժիմ և պարետային ժամ կգործի՝ 21.00-ից մինչև 06.00-ն։ Ամբողջությամբ դադարեցվել է հանրային տրանսպորտի աշխատանքը։ Փողոց դուրս գալիս բոլորը պետք է անձը հաստատող փաստաթուղթ ունենան:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝