Ախալքալաքի մունիցիպալիտետում, փետրվարի 7-ի դրությամբ, 5 հանրային դպրոց և 1 առանձին դասարան անցել են ուսուցման սովորական ռեժիմին, իսկ 6 դպրոց գտնվում է հեռավար ուսուցման ռեժիմում։ Դպրոցների կարանտինային շրջանը տևում է 8 օր։
Ախալքալաքի մունիցիպալիտետում, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացման պատճառով, 6 հանրային դպրոց այսօրվա դրությամբ շարունակում է հեռահար ուսուցումը։
Այսօր կարանտինից դուրս են եկել հետևյալ դպրոցները.
Դասապրոցեսն այսօր դպրոցի շենքում են անցկացնում Ախալքալաքի Թիվ 1 հանրային (Թումանյանի անվան) դպրոցը, Կուլիկամ գյուղի դպրոցի տարրական դասարանը, Խանդո գյուղի դպրոցը։
Թիվ 2 (ռուսական) դպրոցը, Թիվ 4 (Դեմիրճյանի անվան)դպրոցը և Վարևան գյուղի դպրոցն այսօր աշխատել են առցանց, բայց վաղը կբացվեն։
Կարանտինում գտնվող 6 դպրոցները հետևյալն են.
Ախալքալաքի Թիվ 5 (գիշերօթիկ) դպրոցը, Թիվ 3 (վրացական) դպրոցը, Վաչիան գյուղի դպրոցը, Կումուրդո գյուղի դպրոցը և Դիլիսկա գյուղի երկու դպրոցները։
Բոլոր դպրոցներում կորոնավիրուսը հայտնաբերվել է Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնի (ՀԱԿ), ուսուցիչների մոտ հերթական պլանային թեստավորման ժամանակ։
Դպրոցները փակվում են ՀԱԿ-ի հանձնարարականով: