«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստանի» սահմանադրական նախաձեռնության – «համամասնական ընտրություններ 2020»-ի շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 1-ին:
Այս մասին ասված է «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստանի» հայտարարության մեջ:
«Ինչպես մի քանի օր առաջ հայտարարել է կուսակցության նախագահ, Բիձինա Իվանիշվիլին, «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» քաղաքական միավորումը հանդես է գալիս լայնամասշտաբ քաղաքական բարեփոխման նախաձեռնությամբ, որը նախատեսում է 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները անց կացնել համամասնական համակարգով, զրոյական ընտրական շեմի պայմաններում:
Սահմանադրական նախաձեռնության շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 1-ին:
Կուսակցությունը շնորհանդեսին հրավիրում է քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին, կենտրոնական ընտրական հանձնաժողովին, Վրաստանի հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, միջազգային և տեղական ոչկառավարական կազմակերպություններին:
Շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 1-ին, ժամը 14:00-ին «Շերատոն մետեխի պալաս» հյուրանոցում»,-ասված է քաղաքական միավորման հայտարարության մեջ:
Նյութը 1tv.ge -ից