Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցները, 2019 թվականի մայիսի մեկից մինչև այսօր, անօրեն ձկնորսության 147 դեպք են բացահայտել, դրանց թվում՝ 93-ը քրեական հանցագործություն է պարունակում։

Վարչության տեղեկատվությամբ, անօրեն ձկնորսության ամենաշատ՝ 47 դեպք գրանցվել է Իմերեթիում, Քվեմո-Քարթլիում՝ 18, Կախեթիում՝ 14, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 12, Շիդա-Քարթլիում՝ 10, Գուրիայում՝ 9-ը, Մցխեթա-Մթիանեթիում՝ 8։

Աջարիայում բնապահպանական վերահսկողության աշխատակիցները անօրեն ձկնորսության յոթ դեպք են բացահայտել, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո-Սվանեթիում՝ 3, Սամցխե-Ջավախքում՝ 5 դեպք, իսկ Սև ծովում՝ 4 դեպք է բացահայտվել։ Իսկ Թբիլիսիում անօրեն ձկնորսության 10 դեպք է գրանցվել։

Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության բնապահպանական վերահսկողության վարչության տեղեկատվությամբ, ընդհանուր, անօրեն ձկնորսության հետևանքով որսացած ձկի քանակը կազմում է 165 կգ։

Ռիմա Մառանգոզյան