Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոցի բժիշկը երեկ մահացել է կորոնավարակից, նա բուժում էր անցնում Թբիլիսիի կովիդ կլինիկաներից մեկում:
Բժիշկն աշխատում էր «Իմեդի» կլինիկայում և «Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոցում»:
«Երկար ժամանակ բուժվում էր, կորոնավարակ էլ ուներ և էլի շատ ուղղորդող հիվանդություններ, որոշ ժամանակ, կարծես, ավելի լավ էր, այնուհետև նորից վատացել էր վիճակը, որն էլ հավանաբար, բարդություն առաջացրեց», – ասում է «Իմեդի» կլինիկայի տնօրեն Գիորգի Բառձիմաձեն։
Սա տարածաշրջանում բժշկական անձնակազմից կորոնավարակի մահվան չորրորդ դեպքն է:
Բժշկի մահվան առաջին դեպքը գրանցվել է հոկտեմբերի 28-ին: Նոյեմբերի 18-ին վիրուսից մահացել էր Սամցխե-Ջավախքի շտապօգնության տարածաշրջանային վարչության մենեջեր Թամազ Կաճկաճաշվիլին:
Աղբյուրը՝ sknews.ge