Կանայք Սամցխե-Ջավախքից, ովքեր հետաքրքրված են բիզնեսով, վարում են կամ ցանկանում են սկսել իրենց բիզնեսը, կարող են մասնակցել «Գործնական ձեռնարկատիրության դասընթաց. Ներդրումային առաջարկների պատրաստում և ներկայացում» դասընթացին:
Վրաստանի Հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետական նախարարի գրասենյակը, համագործակցելով Ֆինանսների նախարարության ակադեմիայի և ՄԱԿ-ի Կանանց հետ և Սամցխե-Ջավախքում պետական ներկայացուցչի վարչակազմի աջակցությամբ, հայտարարում է «Սամցխե-Ջավախքում ապրող կանանց մասնակցություն» դասընթացի մրցույթ: Դասընթացի նպատակն է բարձրացնել ձեռներեցության վերաբերյալ տեսական գիտելիքները և ամրացնել բիզնես վարելու գործնական հմտությունները:
Դասընթացին կարող են մասնակցել 18 տարեկանից բարձր կանայք, ովքեր ցանկանում են բիզնես սկսել, ունեն մոտիվացիա և բիզնես գաղափար:
Դասընթացը/թրեյնինգը ներառում է ինտերակտիվ դասախոսություններ և գործնական պարապմունքներ:
Դասընթացի թեմաները.
. Բիզնեսի էությունը և դրա պլանավորումը,
. Բիզնես գաղափարի մշակում և փորձարկում,
. Բիզնեսի և արտադրանքի զարգացման փուլերը,
. Ընկերության անվան ընտրություն,
. Շուկայի վերլուծություն,
. Բիզնես-մոդելի մշակում,
. Շահույթի և զրոյական կետի հաշվարկ,
. Բյուջեի մեկնարկ և ֆինանսավորման աղբյուրներ,
. Ներդրումային առաջարկի պատրաստում,
. Բիզնես/ռազմավարական հաղորդակցություն,
. Դասընթացի ձևաչափը ներառում է մասնակիցների գնահատումն էլ:
Դասընթացի ավարտին կտրվի հավաստագիր: Հավաստագրումը ստանալը կախված է հաճախելիությունից և վերջնական ներկայացումից:
Դասընթացի տևողությունը՝ 40 ժամ:
Ժամանակահատվածը ՝ հոկտեմբերի 16 – նոյեմբերի 10:
Ուսուցման աշխատանքային լեզուն վրացերենն է:
Դասընթացին մասնակցելու է 16 ուսանող:
Դասընթացներն անցկացվելու են առցանց:
Դասընթացին մասնակցությունն անվճար է:
Մրցույթի մասնակիցների ընտրությունը տեղի կունենա երկու փուլով.
Առաջին փուլ.
Դիմորդները պետք է ներկայացնեն CV (կարճ ռեզյումե) և մոտիվացիոն նամակ (դասընթացին մասնակցելու շարժառիթը, և հնարավորության դեպքում` բիզնես գաղափարի հակիրճ ամփոփագիրը):
Երկրորդ փուլ.
Հարցազրույց. Ընտրված թեկնածուների հետ հարցազրույցը կանցկացվի առցանց:
Ուղարկեք Ձեր CV-ն և մոտիվացիոն նամակը հետևյալ էլ-փոստի հասցեով՝ press@smr.gov.ge: «Առարկա» դաշտում մուտքագրեք դասընթացի վերնագիրը՝ «Ինչպես սկսել բիզնես»: Հայտադիմումի վերջնաժամկետը՝ 2020 թ. հոկտեմբերի 12:
Լրացուցիչ հարցերի դեպքում կապ հաստատեք մեզ հետ՝ 577 527799 (Լալի Դեվիձե):