Ուսումնական հաստատության մանդատի գրասենյակը հայտարարում է մանդատուրների ընտրության մրցույթ: Ախալքալաքի շրջանի հինգ դպրոցներում մանդատուրիի ինը թափուր աշխատատեղ կա:
Սամցխե-Ջավախքում մանդատուրիի թափուր աշխատատեղերը բաշխվել են հետևյալ կերպ.
Ախալքալաք
- քաղաք Ախալքալաք՝ 1 թափուր աշխատատեղ
- գյուղ Կումուրդո` 2 թափուր աշխատատեղ
- գյուղ Կարտիկամ՝ 2 թափուր աշխատատեղ
- գյուղ Վաչիան՝ 2 թափուր աշխատատեղ
- գյուղ Դիլիսկա՝ 2 թափուր աշխատատեղ
Նինոծմինդա
- քաղաք Նինոծմինդա՝ 1 թափուր աշխատատեղ
Բորժոմի
- քաղաք Բակուրիանի՝ 2 թափուր աշխատատեղ
- քաղաք Բորժոմի՝ 1 թափուր աշխատատեղ
- գյուղ Ծաղվերի՝ 1 թափուր աշխատատեղ
Ասպինձա
- Ասպինձա՝ 2 թափուր աշխատատեղ
Մանդատուրի կարող է նշանակվել այն անձը, ով՝
- 21 տարեկանից Վրաստանի գործունակ քաղաքացի է
- չունի քրեական անցյալ
- ունի ամբողջական հանրակրթություն՝ մասնագիտական կամ բարձրագույն կրթությամբ
- ունի պետական լեզվի իմացություն
- ունի ծառայողական պարտականությունները կատարելու համապատասխան առողջական վիճակ
Աշխատավարձը՝ 875 լարի
Ցանկության դեպքում անհրաժեշտ է hr@mandaturi.gov.ge էլեկտրոնային փոստին ուղարկել հետևյալ փաստաթղթերը.
Դիմում, որը կարող եք լրացնել մուտք գործելով նշված կայքէջ
Անձը հաստատող փաստաթուղթ
Կրթությունը հաստատող փաստաթուղթ
Մոտիվացիոն նամակ
Օտարերկրյա կրթության փաստաթուղթ (դիպլոմ/հավաստագիր) ունեցող թեկնածուն պետք է այն թարգմանի վրացերեն և վավերացվի նոտարական կարգով:
Հայտերն ընդունվում են 2022 թվականի սեպտեմբերի 6-ից մինչև 15-ը։
Մրցույթին մասնակցող անձը պետք է հայտ ներկայացնի միայն մեկ թափուր տեղի համար:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ