Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը հրապարակել է օտար լեզուների քննության արդյունքները:

Ինչպես նշված է կայքէջում, համակարգ մուտք գործելու համար դիմորդը պետք է համապատասխան դաշտում նշի անձնական և նույնականացման համարը: Արդյունքների հետ միասին տեղադրված կլինի դիմորդների աշխատանքի պատճենը և ստացած միավորը:

«Դիմորդներն արդյունքները կարող են ստանալ կարճ հաղորդագրությամբ: Դրա համար դիմորդը պետք է բջջային հեռախոսից (Մագթի, Ջեոսելի) քննության նույնականացման համարը պետք է ուղարկի 9333 (ծառայության արժեքը՝ 0.50 թեթրին կգանձվի այնքան անգամ, որքան բաժանորդը կուղարկի հաղորդագրություն)»,- հայտարարում են Քննությունների ազգային կենտրոնում: