Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնը` ուսուցչի մասնագիտությունը մասսայականացնելու, հեղինակությունը բարձրացնելու, հաջողակ մանկավարժական պրակտիկաները բացահայտելու և լավագույն ուսուցիչներին հանրությանը ներկայացնելու նպատակով ամենամյա մրցույթ է անցկացնում։
Մրցույթ է հայտարարվում 2023 թվականի լավագույն ուսուցիչներին բացահայտելու համար հետևյալ առարկաններում՝
Յուրաքանչյուր առարկայի մրցույթում կընտրվի մեկ հաղթող։
Մրցույթին կարող են մասնակցել Վրաստանի պետական և մասնավոր դպրոցների ավագ, առաջատար և մենթոր ուսուցիչները, ովքեր ունեն առնվազն 3 տարվա դասավանդման փորձ։
Մրցույթին մասնակցելու հայտ կարող է ներկայացնել՝
ա) ինքը՝ ուսուցիչը, ով լրացնում է կենտրոնի կողմից սահմանված ձևաթուղթը,
բ) մանկավարժական/հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ դպրոցի տնօրինությանը,
գ) տեղական ինքնակառավարման մարմինները և/կամ հասարակական կազմակերպությունները,
դ) կրթական ռեսուրս կենտրոնները,
ե) մասնագիտական միությունները։
Գրանցման ժամկետը՝ 2023 թվականի ապրիլի 18-ից մայիսի 7-ը ներառյալ։
Գրանցվելու համար այցելեք >հղումով։
Մրցութային հայտերի բոլոր կետերի լրացումը պարտադիր է, հակառակ դեպքում մասնակիցը կհեռացվի մրցույթից։
Մանրամասն տեղեկությունների համար այցելեք Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի կայքէջ։