Այսօր, հունիսի 21-ին Մինսկում ախալքալաքցի բռնցքամարտիկ Արտյուշ Գոմցյանը բացարձակ առավելությամբ՝ 5:0 հաշվով հաղթել է լեհ մրցակցին:

Ախալքալաքից բռնցքամարտիկներ՝ Գոմցյանն ու Երանոսյանն այս օրերին Վրաստանի ազգային հավաքականի կազմում՝ Մինսկում մասնակցում են Եվրոպական մարզական 2-րդ խաղերին:

Արտյուշ Գոմցյանը 56 կգ քաշային կարգում, ժյուրիի միաձայն որոշմամբ՝ 5:0 հաշվով հաղթել է լեհ բռնցքամարտիկին: Արտյուշ Գոմցյանի մարզիչն Ատոմ Էլիզբարյանն է:

Վրաստանի բռնցքամարտի հավաքականը Մինսկի մրցումներին մասնակցում է 10 մարզիկով, որոնցից 2-ն Ախալքալաքի մարզահամալիրի սաներն են: