Հուլիսի 1-ին Ախալքալաքում անցկացվեց մինի-ֆուտբոլի մրցաշարի վերջին խաղը, որին մասնակցում էին Ախալքալաքի տարբեր կազմակերպությունների 8 թիմեր:
Մայիսի 17-ին Ախալքալաքում սկսվեց տարբեր կազմակերպությունների միջև մինի-ֆուտբոլի մրցաշարը: Առաջնության կազմակերպիչներն էին ՆԱՏՕ-ի և Եվրամիության Ախալքալաքի տեղեկատվական կենտրոնը և քաղաքապետարանը: Մրցաշարն կրում էր «Եվրոպայի գավաթ» աննվանումը և անցկացվեց Վրաստանում Եվրոպայի օրերի շրջանակներում:
Մրցաշարին մասնակցեցին Սակրեբուլոյի, քաղաքապետարանի, զինվորական հաշվառման և զորակոչի ծառայությունը, շրջանային հիվանդանոցը, ոստիկանությունը, «Վրաստան» և «Լիբերթի» բանկերը, ինչպես նաև «Կրեդո» ֆինանսական կազմակերպությունը:
Խաղերը անցկացվել են սպորտի հրապարակում` Խաս Բախչա զբոսայգու հարևանությամբ: Մրցաշարը պետք է ավարտվեր մայիսի 26-ին, սակայն վերջին խաղը կայացավ երեկ` հուլիսի 1-ին: Վերջին խաղը խաղացին Ախալքալաքի շրջանի Սակրեբուլոյի և ոստիկանության թիմերը: Խաղը հաղթեց ոստիկանության թիմը` 9-5 հաշվով: