Այսօր՝ հունվարի 12-ին, Օրջա գյուղում մեկնարկել է վոլեյբոլի մրցաշար, որին մասնակցում են Ախալքալաքի և Նինոծմինդայի տարբեր գյուղերի թիմերը։ Հուշամրցաշարը նվիրված է Օրջա գյուղից Սոնա Կարապետյանի հիշատակին,
ով մահացել է երիտասարդ հասակում։

Նրա հիշատակը վառ պահելու համար գյուղի երիտասարդները կազմակերպել են մրցաշար, որի հաղթողները կպարգեւատրվեն գավաթներով:

valybol sona

Հաղթանակի համար այսօրվա խաղում պայքարում էին Օրջա, Վաչիան, Մեծ Սամսար, Զակ, Դադեշ, Կուլիկամ, Էխտիլա, Կաջո, Ագանա, Խանդո, Կոկիա, Բարալեթ և Մերենիա գյուղերի թիմերը։ Հաջորդ փուլ անցան Վաչիան, Մեծ Սամսար, Դադեշ, Էխտիլա, Օրջա, Խանդո եւ Մերենիա գյուղի թիմերը: Սա վերջնական արդյունքը չէ, բոլոր փուլերում հաղթանակած թիմերը եզրափակչում կմրցեն միմյանց հետ:

valeybol

Լիդա Ալմասյան