Հայաստանում նոյեմբերի 19-ին անցկացված MMA և K1 միջազգային առաջնությունից Վրաստանը ներկայացնող ջավախքցի մարզիկները հաղթանակով են վերադարձել:

Պրոֆեսիոնալ K1 միջազգային առաջնությանը մասնակցել է Ախալքալաքի սպորտ դպրոցի մարզիչ Անդրանիկ Աբելյանը, ով հանդես է եկել 68 կգ քաշային կարգում: Մենամարտի 3-րդ ռաունդում նա առավելության է հասել Իրանը ներկայացնող մարզիկի նկատմամբ և նվաճել միջազգային վարկանիշային K-1 գոտին։

kikbox3

«Միջազգային գոտիներից երկուսը բերեցինք Ջավախք, մեկը ես նվաճեցի, իսկ մյուսը անհատական մասնակից Նաիր Մելիքյանը։ Շնորհակալություն եմ հայտնում Ախալքալաքի քաղաքապետարանին և բարերար Ռաֆիկ Գյուլբանգյանին ֆինանսական աջակցության համար», – Jnews-ի հետ զրույցում ասաց Անդրանիկ Աբելյանը։

kikbox2

Մրցաշարից հաղթանակով են վերադարձել նաև Ախալքալաքի սպորտ դպորցի սաները՝ Դադեշ գյուղից Ռոբերտ Ափոյանը, Ալբերտ Հարությունյանը, Զոհրաբ Հարությունյանը և Անդրանիկ Սիմոնյանը։

Մարզիչ Անդրանիկ Աբելյանի գլխավորությամբ՝ 28-30 կգ քաշային կարգում Ռոբերտ Ափոյանը և Ալբերտ Հարությունյանը զբաղեցրել են առաջին հորիզոնականներ, իսկ Անդրանիկ Սիմոնյանը և Զոհրաբ Հարությունյանը՝ 2-րդ։

Ընդգծենք, որ այս մրցաշարում տեխնիկական նոկաուտով բացարձակ հաղթանակ է տարել նաև Նաիր Մելիքյանը: Այդ մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ՝ Նաիր Մելիքյանի ջաղջախիչ հաղթանակը մենամարտի առաջին վայրկյաններին

Վարդուհի Կուրղինյան