Սեպտեմբերի 23-ին և 24-ին Տավուշի մարզում, Իջևանի մոտակայքում կայացավ Մուլտի ֆորս 2017 խորագիրը կրող միջազգային ջիփ տրոֆի սպրինտ մրցույթը, որտեղ Ախալքալաքի թիմը առաջին պատվավոր հորիզոնականն է զբաղացրել։

«Մեր մոտից ներկայացել ենք մեկ էկիպաժով, ես և Արսեն Կարապետյանը, ով ղեկին էր։ Մենք մասնակցել ենք Jeep wrangler ավտոմեքենայով։ Արդեն երրորդ տարին է ինչ մենք մասնակցում ենք, անցյալ տարի երրորդ տեղ էինք գրավել», – մեզ հետ զրույցում ասաց Ախալքալաքի մասնակիցներից Միշա Քթոյանը։

Մուլտի ֆորս 2017 մրցույթի առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած մարզիկները կստանան դրամային պարգևներ, իսկ մրցարշավի ամենամեծ մրցանակը Ջիպ Վրանգլերն է։

avtodrive

Հայաստան 4×4 Off-Road ակումբի կազմակերպած Մուլտի Ֆորս 2017 Թրոֆի Սփրինթն այս տարի անցկացվում էր 6-րդ անգամ, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Բելոռուսիայի, Իրանի և Թուրքիայի մասնակիցները։

Չնայած հաղթողներին արդեն հայտարարել են, սակայն մրցանակաբաշխությունը դեռ չի կայացել, բայց ինչպես մեզ տեղեկացրեց Միշա Քթոյանը մոտ օրերս կկայանա նաև մրցանակաբաշխությունը։

Ջուլիետա Տոնականյան