Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանների ձկնորսները մտահոգված են տարածաշրջանի, շրջակա միջավայրի` գետերի և ջրամբարների իրավիճակից, որն ամեն տարի «աղետալիորեն վատթարանում է»:

Ջավախքի ձկնորսները գրավոր հայտարարություն են արել, որտեղ խոսում են հնարավոր բնապահպանական աղետի մասին: Այս փաստաթուղթը` 40 ստորագրություններով, նրանք մտադիր են ուղարկել Բնապահպանության նախարարություն:

Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստը ամբողջովին`
«Մենք Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանների ձկնորսները, լուրջ մտահոգությամբ նշում ենք, որ բնապահպանական իրավիճակը տարածաշրջանի գետերի և ջրամբարների ամեն տարի աղետալիորեն վատթարանում է: Սա հանգեցնում է մեր գետերում և ջրամբարներում ձկների պոպուլյացիաների կտրուկ կրճատմանը, այդ թվում նաև հազվագյուտ տեսակների, որոնք էնդեմիկ են մեր տարածաշրջանում:

Էկոլոգիական իրավիճակի վատթարացման, դեգրադացիայի և ձկնատեսակների մեծ կորուստների պատճառը ` ՀԷԿ-ի շահագործումն է, Փարվանա գետի հոսանքն ի վար, Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղի մոտակայքում կողմում:

Փարվանա գետում ՀԷԿ-ի այս անվերահսկելի ջրառը հանգեցնում է նրան, որ այդ հոսանքն ջրառն ի վար, երբեմն միայն մի փոքր առու է, որը բավական չէ ձկան անցման համար հոսանքին հակառակ և չորացնում է ձվադրությունը, հանգեցնելով ձկնատեսակների կտրուկ նվազմանը (հատկապես, իշխանի, բեղլունի և կողակի):

Միևնույն ժամանակ, վերջին տարիներին աճել է որսագողերի քանակը, ովքեր հոսանքի և փոքր ծակոտիկներով ցանցերի օգնությամբ հսկայական վնաս են հասցնում տարածաշրջանի ջրային տարածքներին:

Բոլորն էլ գիտեն, թե ովքեր են առավել չարամիտ որսագողերը, բայց, չգիտես ինչու, ոչ ոք նրանցից չի ենթարկվել պատասխանատվության: Տպավորություն է ստեղծվում, որ նրանք գտնվում են որոշ պաշտոնյաների, ոստիկանության բարձր հովանու ներքո, ովքեր ակտիվորեն օգտագործում են իրենց ծառայությունները, այնպես որ նրանց չդիպչեն, և երբեք պատասխանատվության չենթարկվեն:

Գործը հասել է նրան, որ Փարվանա գետը բաժանված է հատվածների հենց իրենց`որսագողերի միջև, ովքեր խիստ հսկում են, որ մյուսները չմտնեն իրենց տարածք, որոնք գիշերվա ժամը երկուսից մինչ առավոտ գտնվում են նրանց տրամադրության տակ:

Որսագողության առանձին ռեժիմ է սահմանված շրջանի Կարծախ գյուղի Խոզապնի լճի տարածքում, որտեղ մեքենաների մետաղալար պարիսպ է քաշվել, որտեղ անօրինական որսորդություն և ձկնորսություն անել թույլատրվում է միայն «արտոնյալ հյուրերին»:

Ցավոք սրտի, պետք է նշել, որ ձկնորսության սիրահարների կրկնվող բողոքները տարածաշրջանի իրավապահ մարմիններին` որսագողության հարցերով արդյունքներ չեն տվել:

Այս առումով, մենք ստիպված ենք այս կերպ ուշադրություն գրավել, ինչպես իրավապահ մարմինների և նրանց վերադասի, այնպես էլ հանրությանը և լրատվամիջոցների:

Համապատասխան ռեակցիայի բացակայությունը ժամանակին, տարածաշջանում էկոլոգիական խնդիրների և որսագողության նկատմամբ անտարբերությունը` կարող է հանգեցնել հազվագյոտ ձկների տեսակների անհետացմանը` Վրաստանի ամենագեղեցիկ, բարձրալեռնային շրջաններից մեկում` Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններում»: