Հոկտեմբերի 29-ին, Ախալքալաքի շրջանի Կորխ գյուղում տեղի ունեցավ Սուրբ Ստեփանոս եկեղեցու հանդիսավոր բացումը։
Օծման կարգը կատարեց Հայաստանի Արմավիրի թեմի առաջնոդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, մասնակցությամբ՝ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանի, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի առաջնորդական փոխանորդ Տեր Նշան վրդ. Հմայակյանի, ՀԱԵ Վրաստանի թեմի առաջնորդ Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի և այլոց:
Օծման արարողությունից հետո տեղի ունեցավ մատաղի հյուրասիրություն, որին հաջորդեց համերգ՝ տեղի «Ջավախք» համույթի և Հայաստանից հրավիրված երգիչների մասնակցությամբ։ Միջոցառմանը մասնակցում էին նաև նաև տեղական իշխանությունների ներկայացուցիչներ։
Եկեղեցին վերականգնվել է Կորխ գյուղի 12 բարերարների դրամական միջոցներով։
«Մանկուց երազում էինք եկեղեցի ունենալ, որտեղ կկարողանայինք պատարագ մատուցել: Եվ հիմա, չնայած բազմաթիվ դժվարություններին, մենք կարողացանք վերականգնել մեր եկեղեցին։ Սա տոն է ոչ միայն մեր գյուղի, այլև ողջ Ջավախքի բնակիչների համար, որոնց համար մեր եկեղեցու դռները միշտ բաց են»,- կիսվեց բարերարներից Սերգեյ Ղանդիլյանը։
Վերաօծումից անմիջապես եկեղեցում տեղի ունեցավ մկրտության արարողություն։
Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որը կառուցվել է 19-րդ դարի վերջին, մշակութային ժառանգություն է ճանաչվել 2017թ.-ին: Կարգավիճակը շնորհվել է Վրաստանի Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության տնօրեն Նիկոլոզ Անթիձեի հրամանով։ Երկար ժամանակ այն ավերված վիճակում էր գտնվում: