Հունվարի 8-ին, ԱՄՆ-ի ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքում տեղի է ունեցել Օթար Երանոսյանի 11-րդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում, որն ավարտվել է ջավախքցի բռնցքամարտիկի հաղթանակով։
Օթար Երանոսյանի մուտքը պրոֆեսիոնալ ռինգ հաղթանակով մեկնարկեց, մարզիկը մինչև հիմա ունեցել է 11 մարտ, բոլորն անպարտ, որից 6-ը՝ նոկաուտով։
Օթարի 11-րդ մրցակիցը դոմինիկացի Ստերլինգ Կաստիլիոն էր։
Օթարը Կաստիլիոյին համարում է իր ամենաուժեղ մրցակիցներից մեկը և այս մարտը շատ կարևորում։
«Ինձ համար շատ դժվար մենամարտ էր: Առաջին ռաունդում հասցրեցի 2 անգամ նոկդաունի ենթարկեմ, բայց ցավոք սրտի չկարողացա նոկդաունով վերջացնեմ: 8 ռաունդանոց մենամարտում բոլոր ռանունդները կրեցի: Իմ այս հաղթանակով հերթական անգամ ապացուցեցի, որ ուժեղ եմ իմ քաշային կարգում: Եվ շատ շուտով չեմպիոնկան գոտու համար եմ մենամարտելու», – JNEWS-ին ասաց պրոֆեսիոնալ ջավախքցի բռնցքամարտիկ Օթար Երանոսյանը:
Նա մենամարտում է 61 կգ (135 փաունթ) քաշային կարգում։
Ջավախքցի բռնցքամարտիկը (Պիտբուլ կեղծանունով) շարունակում է իր դեբյուտը պրոֆեսիոնալ ռինգում: 2019 թվականից նա բնակվում է ԱՄՆ-ում:
ԱՄՆ-ում Երանոսյանը ներկայացնում է ամերիկյան Warriors promoushen-ի WARRIORS GYM ակումբը: