Հունիսի 1-ին ամբողջ աշխարհը նշում է երեխաների պաշտպանության միջազգային օրը: Ախալքալաքում նույնպես նախատեսվում է տոնական ծրագիր:

Միջոցառումներն սկսվելու են ժամը 12:00-ին:

Քաղաքի «Խաս Բախչա» կենտրոնական զբոսայգում տեղի կունենա տիկնիկային թատրոնի ներկայացում: Բացի այդ, մանկապարտեզի սաների մասնակցությամբ տեղի կունենա համերգ: №1 մանկապարտեզը կներկայացնի մանկական պար, №2 մանկապարտեզը՝ «Բոնի Էմ» ժամանակակից պարը, №3 մանկապարտեզը` ժապավենով պար:

Ախալքալաքի Մշակույթի տանը նույնպես կլինի համերգ մանկական երգերի կատարմամբ: «Ապագայի տան» սաները ֆլեշմոբ կներկայացնեն:

Օրվա ընթացքում երեխաներին կուղեկցեն մանկական մուլտֆիլմերի հերոսների կերպարները: «Խաս Բախչա» զբոսայգում բոլորը կկարողանան լուսանկարվել իրենց սիրելի հերոսների հետ: