Ախալքալաքում, ժամը 11:05-ի սահմաններում ուժեղ ստորգետնյա ցնցումներ են զգացվել, բարձրահարկ շենքերը ճոճվում էին, որոշ բնակիչներ նույնիսկ վախեցել են, և դուրս վազել: Սեյսմիկ ազգային կենտրոնի տվյալների համաձայն՝ երկրաշարժը տեղի է ունեցել 11:04 րոպեին, իսկ էպիկենտրոնը եղել է Սամեբա գյուղի մոտակայքում:
Ստորգետնյա ցնցումնհերը եղել են 10 մետր խորությամբ և 3,9 բալ ուժգնությամբ:
Ախալքալաքում որոշ բնակիչներ անհանգստացած են:
«Կարծես գետնի տակի հարվածեին և ինչպես ալիքը սեղմում էր: Մենք նույնիսկ ուզում էինք փողոց վազել», – ասում է քաղաքի բնակիչը:
Սա արդեն 10-րդ երկրաշարժն է հուլիսի 14 օրերի դրությամբ: Վերջին շրջանում ստորգետնյա ցնցումները շատ հաճախ են տեղի ունենում հենց Ջավախքում: Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնում դա բացատրում են նրանով, որ Ջավախքն առավել սեյսմիկ ակտիվ տարածաշրջան է: