Միավորված ընդդիմության Գիորգի Վաշաձեի շտաբի ղեկավարը հայտարարել է, որ Միասնական ազգային շարժման առաջնորդներից մեկը՝ Պետրե Ցիսկարիշվիլին ժամանում է Ախալքալաք, որպեսզի տեսակցի Ռեմո Պողոսյանին, ով հոսպիտալացվել է գլխի վնասվածքներով:

Շտաբի ղեկավարի խոսքերով, նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն Եվրոպայում է, ու այդ իսկ պատճառով նա չի կարող գնալ Ախալքալաք, փոխարենը գնում է Պետրե Ցիսկարիշվիլին:

Միավորված ընդդիմության Ախալքալաքի շտաբի պետ Աշոտ Ռաիսյանն ավելի վաղ Jnews–ի հետ հեռախոսազրույցում հայտարարել էր, որ իրենց ակտիվիստին ծեծել են քաղաքական պատճառներով: Սակայն Ռեմո Պողոսյանը մեզ ասել էր, որ ինքը վայր է ընկել և վնասվածք ստացել:

Ախալքալաքի հիվանդանոցում իրավապահների կողմից ընթանում է տուժածի հարցաքննության գործընթաց: Վրաստանի ՆԳՆ-ում քրեական գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով, ինչը ենթադրում է «ծեծ»: