Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) իր այսօրվա նիստում սահմանել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրական սուբյեկտների հերթական համարները:
ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 2-ին: Ընտրություններին Վրաստանի բնակիչները կընտրեն քաղաքապետեր և խորհրդակցական մարմինների՝ Սակրեբուլոյի պատգամավորներին՝ 63 քաղաքներում և շրջաններում: ԿԸՀ կայքում տեղադրված նյութերի համաձայն` գրանցման համար դիմել է ընդհանուր առմամբ 54 ընտրական սուբյեկտ: Օգոստոսի 8-ից հետո դիմումներ այլևս չեն ընդունվի:
Վրաստանի խորհրդարանում ներկայացված 15 կուսակցությունների համար հերթական համարներն առաջին հերթին են բաշխվել: Մնացած կուսակցությունները դրանք ստացել են վիճակահանությամբ՝ գրանցման գործընթացի ավարտից հետո:
1. «Երրորդ ուժ»
2. «Եվրոպական Վրաստան. Շարժում հանուն Ազատության»
3. Նինո Բուրջանաձե. «Միացյալ Վրաստան – ժողովրդավարական շարժում»
4. «Շարժում պետությունը ժողովրդի համար»
5. «Միասնական ազգային շարժում»
6. «Եվրոպական դեմոկրատներ»
7. Ալեկո Էլիսաշվիլի. «Քաղաքացիներ»
8. Դավիթ Թարխան-Մուրավի, Իրմա Ինաշվիլի. «Վրաստանի հայրենասերների դաշինք»
9. «Լելոն հանուն Վրաստանի»
10. Շալվա Նաթելաշվիլի – «Վրաստանի լեյբորիստական կուսակցություն»
11. «Վրաստանի հանրապետական կուսակցություն»
12. «Օրենք և արդարություն»
13. «Վրաստան»
14. Գոգի Ծուլաիա. «Նոր քրիստոնեա-դեմոկրատներ»
15. «Մամուլի»
16. «Կանաչ Երկիր»
17. «Բարեփոխիչ»
18. Ջոնդի Բաղաթուրիա. «Քարթուլի դասի»
19. «Եվրոպացի սոցիալիստներ»
20. Գիորգի Լաղիձե. «Ապագա Վրաստան»
22. «Վրաստանի զարգացման կուսակցություն»
23. «Մեր միասնական Վրաստանը»
24. «Վրաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն»
25. Գիորգի Գախարիա. «Վրաստանի համար»
26. «Ազատ ընտրություն. Նոր այլընտրանք»
27. «Սպիտակներ»
28. «Ազգային-ժողովրդավարական կուսակցություն»
29. Մամուկա Տուսկաձե. «Հանուն սոցիալական արդարության»
30. «Սոցիալիստական աշխատանքային կուսակցություն»
31. «ԷՌԻ»
32. Էլենե Խոշտարիա. «Դրոա»
33. Էկա Բեսելիա «Հանուն արդարության»
34. «Ձախ դաշինք»
35. Դավիթ Ճիճինաձե. «Տրիբունա»
36. «Գիրչի»
37. «Ազատ Վրաստան». Զազա Խատիաշվիլի, Կախա Կուկավա, Գրիգոլ Ջոջուա
38. Թամազ Մեճիաուրի. «Միասնական Վրաստանի համար»
39. «Ազատություն. Զվիադ Գամսախուրդիայի ուղին»
40. «Սախե +»
41. «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան»
42. «Դեմոկրատների դաշինք»
43. «Երրորդ ուղի»
44. Ժողովրդական կուսակցություն (կուսակցությունը դեռ գրանցման փուլում է)
45. Զուրաբ Գիրչի Ջափարիձե. «Գիրչի՝ ավելի շատ ազատություն»
46. «Վրաստանի եվրատլանտյան ուղին»
47. «Ազատ դեմոկրատներ»
48. Անա Դոլիձե. «Ժողովրդի համար»
49. «Բարեփոխիչներ»
50. Գաչեչիլաձե. «Կանաչների կուսակցություն»