JNEWS-ը «Իմացեք, ում եք ընտրում» թոք-շոուի շրջանակներում հյուրընկալել է «Միասնական ազգային շարժում» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մելիք Ռաիսյանին:

JNEWS-ը նախընտրական շրջանում հաղորդումների շարք է անում տարբեր կուսակցությունների թեկնածուների հետ: Մեր հյուրը «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմից առաջադրված Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու Մելիք Ռաիսյանն է:

Թեկնածուին ուղիղ միացման միջոցով հարցեր են ուղղել Արագվա գյուղի բնակիչները։ Նրանք խոսել են իրենց հրատապ խնդիրների՝ կրթության, ճանապարհային արհեստական անհարթությունների և գյուղում ծերերի համար հավաքատեղի կառուցելու մասին:

JNEWS-ը հյուրի հետ խոսել է այն մասին, թե արդյո՞ք այս ընտրություններին ազդում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նախորդ տարվա Սաակաշվիլիի հայտարարությունը, ինչպես նաև քարոզարշավի, նախընտրական միջավայրի և այլնի մասին:

Թոք-շոուն ուղիղ հեռարձակվում էր Facebook-ում, հնարավոր է դիտել նաև դրա ձայնագրությունը: