Սամցխե-Ջավախքի նորանշանակ նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին պաշտոնական առաջին հանդիպումներ է անցկացրել շրջանների ղեկավարնների հետ: Նահանգապետը հանդիեպել է նաև Ախալքալաքի քաղաքապետին:

Օգոստոսի 23-24-ը, նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին հանդիպել է Սամխցխե-Ջավախքի նահանգապետարանի 6 շրջանների քաղաքապետերին ու նրանց տեղակալներին: Այդ թվում Ախալքալաքի քաղաքապետ՝ Յուրիկ Ունանյանի և Նինոծմինդայի քաղաքապետ Անի Մոսոյանի հետ:

Հանդիպումերի ընթացքում մասնավորապես քննարկվել են շրջաններում առկա կարևոր և առաջնահերթ խնդիրները:

Նահանգապետը ծանոթացել է նաև ընթացիկ և ծրագրված անելիքներին: Բեսիկ Ամիրանաշվիլին լսել է բնակչությանը հուզող խնդիրները քաղաքապետերից, որից հետո կողմերը համաձայնության են եկել խնդիրների կարգավորման ուղղությամբ:

Այս մասին տեղեկանում ենք Սամխցե-Ջավախքի նորանշանակ նահանգապետի պաշտոնական ֆեյսբուքյան էջից: