Այսօր՝ հոկտեմբերի 25-ին առավոտյան ժամը 5։00-ի սահմաններում, Ախալցիխե-Ասպինձա ավտոճանապարհին բեռնատար մեքենա է շրջվել, ինչի հետևանքով մեքենայի վարորդը մահացել է:
Պատահարը տեղի է ունեցել առավոտյան, այսպես կոչված՝ Ցիմբիրի կիրճում։ Ըստ ականատեսների վարորդը չի կարողացել իրեն ենթարկել ղեկը։ Վարորդին արդեն տեղափոխել են Ախալցիխեյի դիահերձարան։
Շրջված բեռնատարից ճանապարհին նավթ է թափվել։ Հրշեջ-փրկարարները ջրով լվացել են ճանապարհը: Այս պահի դրությամբ հրդեհի վտանգ չկա:
Ինչպես տեղեկացնում է sknews-ը դեպքի վայրում մոբիլիզացված են պարեկապահակային և փրկարար ջոկատներ:
ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել 276-րդ հոդվածի 6-րդ մասով: Այսինքն՝ գործողություն, որի հետևանքով մարդ է մահացել։ Հոդվածը նախատեսում է չորսից յոթ տարի ժամկետով ազատազրկում։ Պաշտոնից ազատում կամ պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկում մինչև երեք տարի ժամկետով: